Վարչապետի թեկնածու. Վրաստանը կշարունակի խաղաղ ճանապարհով լուծել ՌԴ-ի հետ հակամարտությունը
Քաղաքական
21:26 02/02/2024
Տարածաշրջան

Վարչապետի թեկնածու. Վրաստանը կշարունակի խաղաղ ճանապարհով լուծել ՌԴ-ի հետ հակամարտությունը

Վրաստանի իշխանությունները նախատեսում են շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման իրենց ուղին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է հանրապետության վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի՝ խորհրդարան ուղարկված կառավարության ծրագրում։

«Երկրի եվրաինտեգրմանը զուգահեռ՝ Վրաստանի գլխավոր խնդիրը մնում է խաղաղ ճանապարհով Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և երկրի ինքնիշխանության ամրապնդումը: Վրաստանի իշխանությունները կշարունակեն վարել վրաց-ռուսական հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականություն»,-ասվում է փաստաթղթում։

Խորհրդարանի կայքում հրապարակված ծրագիրը խոստանում է շարունակել մասնակցել Անդրկովկասում կայունության և անվտանգության ժնևյան քննարկումներին՝ հումանիտար խնդիրների լուծման նպատակով։ Հավանության արժանանալու դեպքում Կոբախիձեի կառավարությունը մտադիր է ձգտել ռուսական զորքերի դուրսբերմանը Աբխազիայից և Հարավային Օսիայից:

Placeholder
Վարչապետի թեկնածու. Վրաստանը կշարունակի խաղաղ ճանապարհով լուծել ՌԴ-ի հետ հակամարտությունը