Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում ուղղաթիռը է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են երկու օդաչուները։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
«Ոստիկանության գլխավոր վարչության ավիացիոն վարչության ուղղաթիռը, որը Հաթայից Գազիանթեփ էր թռչում, վթարի է ենթարկվել Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ, ուղղաթիռի հետ վերջին կապը եղել է շաբաթ օրը ժամը 22.49-ին: Զոհվել է երկու օդաչու, վիրավորվել է մեկ տեխնիկ»,-գրել է նախարարը։
Նա ոստիկանին մաղթեց ապաքինում։ Նախարարը չի ճշտել վթարի պատճառները։