Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
Աշխարհում
22:39 05/02/2024
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:

«Հիվանդանոցում վերջերս անցկացված պրոցեդուրաների ժամանակ նշվել է մտահոգիչ մի առանձին խնդրի մասին: Հետագա ախտորոշիչ թեստերը հայտնաբերել են քաղցկեղի տեսակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի մասին չէ։ Բուքինգհեմյան պալատը հավելել է, որ թագավորն արդեն սկսել է բուժումը, որի ընթացքում բժիշկները խորհուրդ են տվել հետաձգել հանրային միջոցառումները։ Այնուամենայնիվ, նա կշարունակի կատարել պետական պարտականությունները և աշխատել պաշտոնական փաստաթղթերով։

Placeholder