Հանրապետականները դեմ են արտահայտվել Ուկրաինային օգնելու Սենատի նախագծին
Քաղաքական
22:08 05/02/2024
Աշխարհ

Հանրապետականները դեմ են արտահայտվել Ուկրաինային օգնելու Սենատի նախագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության ղեկավարությունը դեմ է արտահայտվել Ուկրաինային օգնելու և ամերիկյան սահմանը պաշտպանելուն ուղղված Սենատի օրինագծին՝ այն անվանելով «ձախողված»։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Ներկայացուցիչների պալատը դեմ է ներգաղթի օրինագծին, քանի որ այն ձախողվում է մեր սահմանի ապահովման համար անհրաժեշտ կանոնակարգման բոլոր բնագավառներում և իրականում էլ ավելի կմեծացնի անօրինական ներգաղթը»,-ասել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, հանրապետական մեծամասնության առաջնորդ Սթիվ Սքալիզը և հանրապետական համակարգող Թոմ Էմերը և կուսակցության նախագահ Էլիզ Ստեֆանիկը:

ԱՄՆ Սենատը երկուշաբթի  օրինագիծ է ներկայացրել, որը միավորում է սահմանների անվտանգության համար գումար հատկացնելը, Ուկրաինային և Իսրայելին օգնությունը։ Ընդհանուր առմամբ, օրինագծով առաջարկվում է հատկացնել 118,28 մլրդ դոլար, որից 60,06 դոլարը՝ Կիևին աջակցելու համար։ Միաժամանակ նախատեսվում է սահմանային անվտանգության վրա ծախսել երեք անգամ ավելի քիչ՝ 20,2 մլրդ դոլար։ Նախագահ Ջո Բայդենը աջակցություն է հայտնել օրինագծին և Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս շուտ ընդունել այն։

Placeholder
Հանրապետականները դեմ են արտահայտվել Ուկրաինային օգնելու Սենատի նախագծին