Wildberries-ը իր պահեստում բռնկված հրդեհի պատճառով 3 մլրդ ռուբլի փոխհատուցում է փոխանցել վաճառողներին
Իրավունք
22:52 06/02/2024
Աշխարհ

Wildberries-ը իր պահեստում բռնկված հրդեհի պատճառով 3 մլրդ ռուբլի փոխհատուցում է փոխանցել վաճառողներին

Wildberries-ը երրորդ փոխհատուցումն է վճարել վաճառողներին Լենինգրադի շրջանի պահեստներից մեկում բռնկված հրդեհից հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կայքի մամուլի ծառայությանը։

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ գումարն արդեն մուտքագրվել է վաճառողների հաշվեկշռին։ Դրանք հնարավոր կլինի կանխիկացնել փետրվարի 19-ին։

«Մինչ այժմ կատարված երեք փոխհատուցման վճարների ընդհանուր գումարը կազմել է երեք միլիարդ ռուբլի»,-ասվում է հրատարակության մեջ։

Մինչ այս վաճառողները մասնակի փոխհատուցում էին ստացել հունվարի 15-ին և 29-ին։ Վճարում ստանալու համար անհրաժեշտ չէ լրացուցիչ փաստաթղթեր ուղարկել:

Շուշարիում հրդեհը բռնկվել էր հունվարի 13-ին։ Հրշեջներին հաջողվել է հրդեհը տեղայնացնել 70 հազար քառակուսի մետր տարածքում։

Placeholder
Wildberries-ը իր պահեստում բռնկված հրդեհի պատճառով 3 մլրդ ռուբլի փոխհատուցում է փոխանցել վաճառողներին