Այցելեք «Երիտասարդական» մետրո և տեսեք գովազգային վահանակ «Էվոլույշեն»-ը.Արմինե Կյուրեղյանը բերեց խաղային գովազդի մասին օրենքի խախտման դեպք
Տնտեսություն
15:52 06/02/2024
Հայաստան

Այցելեք «Երիտասարդական» մետրո և տեսեք գովազգային վահանակ «Էվոլույշեն»-ը.Արմինե Կյուրեղյանը բերեց խաղային գովազդի մասին օրենքի խախտման դեպք

«Ցավոք, խաղամոլությունը թմրամոլության նման շատ լուրջ անվտանգային խնդիր է դարձել մեր երկրի համար»,-ԱԺ-ում հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ Ելույթ ունենալով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղ ատների մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Պատագամավորը  առաջարկեց ուշադրություն դարձնել ոչ միայն կարգավրումներին, այլև դրանց կիրառմանը։

Նկատելով, որ օրենքով արգելված է շահումով խաղերի գովազդը՝ Արմենուհի Կյուրեղյանն ասաց. «Առաջորակում եմ մետրոյով գնալ տուն, այցելեք «Երիտասարդական» մետրո և տեսեք գովազգային վահանակ «Էվոլուշեն»-ը, ընդամենը մեկ բառ և փորձեք բացել այն, կտեսնեք «Էվոլույշեն գեյմինգ»»։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց, որ այն «Գովազդի մասին» օրենքի խախպտում է և խոստացավ հետամուտ լինել այդ հարցում։
 

Placeholder
Այցելեք «Երիտասարդական» մետրո և տեսեք գովազգային վահանակ «Էվոլույշեն»-ը.Արմինե Կյուրեղյանը բերեց խաղային գովազդի մասին օրենքի խախտման դեպք