Exit poll. Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում
Քաղաքական
21:08 07/02/2024
Տարածաշրջան

Exit poll. Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում

Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում առաջատարը գործող նախագահ Իլհամ Ալիևն է՝ հավաքելով ձայների 93,9%-ը, երկրորդ տեղում է խորհրդարանի պատգամավոր և ինքնառաջադրված Զահիդ Օրուջը՝ 1,8%-ով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ տվյալները ստացել են Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգայի փորձագետները՝ հիմնվելով exit poll-ի արդյունքների վրա, որը նրանք անցկացրել են ամերիկյան Oracle Advisory Group կազմակերպության հետ համատեղ։

Exit poll-ի արդյունքներով՝ խորհրդարանի անդամ և «Մեծ արարում» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆան հավաքել է ձայների 1,5 %-ը, պատգամավոր և «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիևը՝ 1,2 %, Ազգային ճակատի նախագահ Ռազի Նուրուլլաև՝ 0,9%, «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաև՝ 0,4%, ինքնառաջադրված Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Ֆուադ Ալիև՝ 0,3%։

Oracle Advisory Group-ի փորձագետները նաև նշել են, որ ընթացիկ ընտրություններում ընտրողների մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան նախորդ ընտրություններում։

Երկրի 5 հազար ընտրատեղամասերում, այդ թվում՝ օկուպացված արցախում, որտեղ Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններ են անցկացվել, հարցվել է ավելի քան 63 հազար քաղաքացի։
 

Placeholder
Exit poll. Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում