Թուրքիայի բնակչությունը մոտ 100 տարում ավելացել է 600 տոկոսով
Տարածաշրջան
18:17 07/02/2024
Տարածաշրջան

Թուրքիայի բնակչությունը մոտ 100 տարում ավելացել է 600 տոկոսով

Թուրքիայի Հանրապետության ամենաառաջին մարդահամարի տվյալների համեմատ ներկայիս  բնակչության թիվն ավելացել է 600 տոկոսով։Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալներից։

Ըստ այդմ՝ 1927-ին անցկացված առաջին մարդահամարի արդյունքներով հանրապետական Թուրքիայի բնակչության թիվը կազմել է 13 մլն 648.270։

Իսկ ահա 2023-ին անցկացված մարդահամարի համաձայն՝ բնակչության թիվը կազմել է 85 մլն 372.377, որից 42.6 միլինոնը արական, իսկ 42.6 միլիոնը իգական սեռի ներկայացուցիչներ են։

Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ Թուրքիան 2023-ի դրությամբ աշխարհի 194 երկրների շարքում բնակչության թվաքանակով զբաղեցնում է 18-րդ տեղը՝ կազմելով երկրագնդի բնակչության 1.1%-ը:

Placeholder
Թուրքիայի բնակչությունը մոտ 100 տարում ավելացել է 600 տոկոսով