Թուրքիայում գտել են գյուղեր, որտեղ միայն մեկ մարդ է ապրում
Տարածաշրջան
22:36 07/02/2024
Տարածաշրջան

Թուրքիայում գտել են գյուղեր, որտեղ միայն մեկ մարդ է ապրում

Թուրքիայում հայտնաբերվել է երեք գյուղ, որտեղ միայն մեկ բնակիչ կա; «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,  այդ մասին գրում է Türkiye թերթը՝ վկայակոչելով Վիճակագրության ինստիտուտի (Türkstat) տվյալները։

Երկրի բնակչությունը 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակի տարում, նախորդ տարվա համեմատ աճել է 92 հազար 824 մարդով եւ կազմել 85 միլիոն 372 հազար 377 մարդ։

«Բիթլիսի կենտրոնական շրջանի Քայալըբաղը, Սիիրթի Կուրթալանի շրջանում գտնվող Չաթեփեն և Շըրնաքի Գյուչլուքոնաքի շրջանում գտնվող Աղաչյուրդուն նշվել են որպես ամենափոքր թվով բնակիչներ՝ 1 հոգի»,-ասվում է հրապարակման մեջ։

Քյութահիայի Էմեթ շրջանի Կալֆալար գյուղում բնակվում է 2 մարդ, Շըրնաքի կենտրոնական շրջանի Չևիզդյուզյու գյուղում՝ 3, Իդիլ շրջանի Մագարաքոյ գյուղում՝ 4, Աքիմլի գյուղում։ Բինգյոլի Եդիսու շրջան՝ 4։

«Այս գյուղերը դասվել են ամենափոքր բնակչությամբ գյուղերի շարքին»,- նշում է թերթը։

Placeholder
Թուրքիայում գտել են գյուղեր, որտեղ միայն մեկ մարդ է ապրում