Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի ապրիլի վերջին-մայիսի սկզբին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ից՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
«Երկու երկրներում ընտրական ցիկլի պատճառով նախնական պայմանավորվածություններով որոշվել է Պուտինի այցը հետաձգել ապրիլի վերջ-մայիսի սկիզբ»,-ասել է նա։
Մինչ այս, թուրքական Hürriyet թերթի լրագրող Հանդե Ֆըրաթը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հետաձգվել է։ Պատճառները, ըստ նրա, եղել են «երկու երկրներում ընտրությունների ժամանակացույցը և զբաղվածությունը»։
Հունվարի 29-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է փետրվարին։ Reuters-ը, վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնել է, որ Պուտինը կարող է Թուրքիա ժամանել փետրվարի 12-ին։