Այսօր դոլարը և ռուբլին արժևորվել են, եվրոն՝ էժանացել
Տնտեսություն
09:45 07/02/2024
Հայաստան

Այսօր դոլարը և ռուբլին արժևորվել են, եվրոն՝ էժանացել

ՀՀ բանկերում և փոխանակման կետերում այսօր՝ փետրվարի 7-ին ժամը 09:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.05 դրամով։ Արժևորվել է նաև ռուբլին, եվրոն էժանացել է։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 407 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 427.86 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`439 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 440 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.33 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.50 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.40 դրամ, վաճառքը`4.50 դրամ։

Placeholder
Այսօր դոլարը և ռուբլին արժևորվել են, եվրոն՝ էժանացել