Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է պատգամավորներ Հակոբ Բագրատունին և Իշխան Սաղաթելյանին
Կիլիկիո պատրիարքարանից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս ընդունել է պատգամավորներ Հակոբ Բագրատունին և Իշխան Սաղաթելյանին
«Այսօր՝ Հինգշաբթի, 8 Փետրուար 2024-ին երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր գրասենեակին մէջ ընդունեց Լիբանանի Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին և Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։
Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցան Հայաստանի ներքին կացութեան առնչուած խնդիրներ ու մտահոգութիւններ և շեշտուեցաւ երկրին ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը պահպանելու հրամայականը։ Անդրադարձ կատարուեցաւ նաև Հայաստան-Սփիւռք յարաբերութեան առաւել ծաւալման կարելիութիւններուն, յատկապէս մեր ազգին ու Հայրենիքին ժամանակակից պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին»,-ասվում է հաղորդագրության մեջ։