Իրանական գազի արտահանումը Թուրքիա նվազել է
Տնտեսություն
18:09 08/02/2024
Տարածաշրջան

Իրանական գազի արտահանումը Թուրքիա նվազել է

Եվրախորհրդարանի վիճակագրական կենտրոնը հրապարակել է Իրանից Թուրքիա արտահանված բնական գազի ծավալների վերաբերյալ 2023թ․-ի տվյալները։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Ըստ կենտրոնի տրամադրած տեղեկատվության՝ 2023թ․-ին Իրանից Թուրքիա է արտահանվել 5մլրդ 400մլն խմ գազ։ Նախորդ տարվա համեմատ այդ թիվը  նվազել է 42 տոկոսով։

Թուրքական աղբյուրը նշում է, որ 2022-ին Իրանը Թուրքիա է արտահանել 9 մլրդ 400 մլն խմ գազ։ Հաղորդվում է, որ Իրանը մեկ ամսում Թուրքիա է արտահանում միջինը 500-900 մլն խմ գազ։

Placeholder
Իրանական գազի արտահանումը Թուրքիա նվազել է