«Հրապարակ». Ներառված են դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը
Օրվա մամուլ
09:14 08/02/2024
Հայաստան

«Հրապարակ». Ներառված են դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ  նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։

ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հունվարի 4-ին Հայաստանի՝ Ադրբեջանին ուղարկված խաղաղության պայմանագրի առաջարկների հերթական փաթեթում, ի թիվս այլ տեխնիկական առաջարկների, ներառված է դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը։ Հայկական կողմի համար ընդունելի են 1974-78 թթ. ռուսական Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ հունվարի 10-ին Ալիևը հայտարարեց, որ այդ քարտեզներն իրենց համար ընդունելի չեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ներառված են դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը