Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել Կոբախիձեի վարչապետի պաշտոնում նշանակմանը
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել Իրակլի Կոբախիձեին երկրի վարչապետի պաշտոնում նշանակմանը։ Խորհրդարանի նիստը հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են Կոբախիձեի գլխավորած կառավարության կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին վստահություն հայտնելու բանաձևը։
Կոբախիձեի թեկնածության և նրա ներկայացրած նախարարների կաբինետի օգտին քվեարկել է 84 պատգամավոր, դեմ՝ 10-ը իսկնոր կառավարությանը վստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 150-ից 76 ձայն։