Թուրքերը վախենում են Պուտինի հարցազրույցին Արևմուտքի արձագանքից
Քաղաքական
23:38 09/02/2024
Աշխարհ

Թուրքերը վախենում են Պուտինի հարցազրույցին Արևմուտքի արձագանքից

Թուրքական En Son Haber-ի ընթերցողներին վախեցրել է արևմտյան երկրների արձագանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեհաստանի վրա հարձակվելու ծրագրերի բացակայության մասին խոսքերին։ Այդ մասին գրել է «ՌԻԱ նովոստի»-ն;

Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ ռուսական զորքերը Լեհաստան կգնան միայն եթե նա հարձակվի ՌԴ-ի վրա, Մոսկվան այնտեղ շահեր չունի։

«Ձեր խոսքերից հետո առաջին բանը, որ կանի Միացյալ Նահանգները, պատերազմն այդ տարածքներ տարածելն է»,- առաջարկեց ընթերցողը։

«Ուկրաինան նրանց քիչ է, հիմա նրանք կկործանեն նաև Լեհաստանը»,-ավելացրել է երկրորդը։

«Կարծես թե Լեհաստանին կհորդորեն հարձակվել Ռուսաստանի վրա»,-վախեցել է մեկ այլ օգտատեր:

Placeholder
Թուրքերը վախենում են Պուտինի հարցազրույցին Արևմուտքի արձագանքից