Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանն ապահովել է առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող մրցաշարում
Սպորտ
20:10 09/02/2024
Հայաստան

Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանն ապահովել է առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող մրցաշարում

60 կգ քաշային Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

«1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցել է Ղրղստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ ու հաղթել 4։1 հաշվով, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Մենամարտում վճռորոշ է եղել 3-րդ ռաունդը, որում Սահակյանը հաղթանակի նժարը թեքել է իր կողմը։

Եզրափակիչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալակովի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանն ապահովել է առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող մրցաշարում