Վրաստանի նոր վարչապետը նշանակել է նախարարների կաբինետի անդամներին
Քաղաքական
17:27 09/02/2024
Տարածաշրջան

Վրաստանի նոր վարչապետը նշանակել է նախարարների կաբինետի անդամներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որին խորհրդարանը փետրվարի 8-ին վստահություն է հայտնել, հրաման է ստորագրել նոր նախարարներ նշանակելու մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախարարների պաշտոններում նշանակելու մասին հրաման է արձակել այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին և կառավարության կազմին։ Հրամանի արձակման պահից բոլոր նախարարները պաշտոնապես ստանձնել են իրենց պարտականությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ լքում է Վրաստանի վարչապետի պաշտոնը։ Նա զբաղեցրել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը, որը ղեկավարում է Կոբախիձեն 2021 թվականից։ Փետրվարի 1-ին կայացած կուսակցության համագումարում Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի թեկնածու։ Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է կառավարության նոր կազմը՝ Կոբախիձեի գլխավորությամբ։ Նույն օրը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաման է ստորագրել Կոբախիձեին նշանակելու մասին։ Կառավարության նոր կազմում ևս մեկ փոփոխություն կա՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Ջուանշեր Բուրչուլաձեին փոխարինել է խորհրդարանի փոխնախագահ Իրակլի Չիկովանին։

 

Placeholder
Վրաստանի նոր վարչապետը նշանակել է նախարարների կաբինետի անդամներին