Ադրբեջանն անօգուտ է համարել Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները
Հասարակություն
11:42 12/02/2024
Հայաստան

Ադրբեջանն անօգուտ է համարել Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները

Ադրբեջանում դժգոհ են Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզներից։ Այդ երկրի  Ականազերծման Գործակալությունը հայտնել է, որ ներկայացված թղթերը հիմնականում Քարվաճառի շրջանի Մուրովդաղի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերից: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Կարգավորող տեխնիկական կանոններին համապատասխան՝ ականապատ ձևաթղթերում նշվում են ականների տեսակները, քանակը, տեղադրված ականների միջև եղած հեռավորությունները, տեղադրման եղանակների և ապաստանի մասին տեղեկությունները: Սակայն, ինչպես նախկինում,  ներկայացված տվյալները ոչ ճշգրիտ և թերի են։ Ձևաթղթերի վերլուծությունից հետո պարզվել է, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, իսկ կետերի կոորդինատները սխալ են և անօգուտ»,- նշել են գործակալությունում։

Placeholder
Ադրբեջանն անօգուտ է համարել Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները