Հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ լինի. Աննա Մայիլյան
Կրթություն, գիտություն
16:39 14/02/2024

Հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ լինի. Աննա Մայիլյան

«Խնդիրներն այսօր այնքան շատ են։ Այսօր ինձ համար համար մեկ խնդիրն, իհարկե,  սահմանների պաշտպանությունն է, բայց այդ խնդիր մեջ ներկա  է նաև կրթության հարցը»,- ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումի նախաձեռնողության կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը։

Նա նշեց, որ հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ մնա, չէ՞ որ իր պատմության դասագրքի, սերունդների դաստիարակության մասին է խոսքը։

«Մենք չպետք է միայն այս հարցով զբաղված լինենք, սա  բազմաթիվ հարցերից մեկն է, բայց կարևորագույն ռազմավարական խնդիր է, որն այսօր դրված է  մեր առջև»,-ասաց Աննա Մայիլյանը։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

Placeholder
Հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ լինի. Աննա Մայիլյան