Չաո, Բելլա. Ռոմանտիկ վալսի ժամանակն է. Հաուսերի ու Բելլա Պապիկյանի նոր կատարումը
Մշակույթ
09:33 14/02/2024
Հայաստան

Չաո, Բելլա. Ռոմանտիկ վալսի ժամանակն է. Հաուսերի ու Բելլա Պապիկյանի նոր կատարումը

Աշխարհահռչակ ջութակահար Ստեփան Հաուսերն ինսթագրամի իր էջում նոր կատարում է հրապարակել հայ քանոնահարուհի Բելլա Պապիկյանի հետ։

Տեսանյութին կից նա գրել է. «Չաո, Բելլա, ռոմանտիկ վալսի ժամանակն է»։

Մեկնաբանություններում նրան արձագանքել է հայ քանոնահարուհին՝ «Չաո, Մաեստրո»։

Սա Հաուսերի ու Բելլայի չորրորդ համատեղ կատարումն է, նախորդ երեքը  «Սիրո պատմություն» էին։

Բելլա Պապիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ պատմել էր, թե ինչպես է սկսկել խորվաթ ջութակահարի հետ համագործակցությունը։ Անդրադառնալով հարցի, հնարավո՞ր է՝ հետագայում ականատես լինենք իրական սիրո պատմության, Բելլան պատասխանել էր.

«Ես սիրում եմ բեմն ու անձնականը իրարից տարանջատել: Հաուսերի հետ շատ ջերմ մտերիմ հարաբերություններ ունենք: Նա շատ գայթակղիչ տղամարդ է, կյանքով ու ռոմանտիզմով լի: Կյանքում ամեն ինչ հնարավոր է : Միգուցե և ականատես լինեք, միգուցե՝ ոչ: Սպասեք նորությունների»։

Placeholder
Չաո, Բելլա. Ռոմանտիկ վալսի ժամանակն է. Հաուսերի ու Բելլա Պապիկյանի նոր կատարումը