France 24-ը հերքել է Մակրոնի դեմ մահափորձի նախապատրաստման մասին լուրը
Քաղաքական
21:40 14/02/2024
Աշխարհ

France 24-ը հերքել է Մակրոնի դեմ մահափորձի նախապատրաստման մասին լուրը

France 24 հեռուստաալիքը հերքել է այս շաբաթ Կիև կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձի նախապատրաստման մասին տեղեկությունը։  Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունից։

«Մենք հաստատում ենք, որ այդ հատվածը կեղծ է: Այն երբեք չի ցուցադրվել եթերում: Այս հաղորդավարը իսկապես աշխատում է հեռուստաալիքում, բայց սա 100 տոկոսանոց արտադրանք է, որը ստեղծվել է արհեստական ինտելեկտի կողմից»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի մամուլի ծառայությունը հավելել է, որ իրենք մտադիր են այս տեսանյութը ցուցադրել եթերում՝ որպես «տեղեկատվական մանիպուլյացիայի» օրինակ։

Ըստ լրատվամիջոցների՝ Մակրոնը չեղարկել է փետրվարի 13-ին և 14-ին նախատեսված այցը Կիև՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների երկկողմ համաձայնագրի վրա աշխատանքի ավարտի մասին և խոստացավ դրա ստորագրման մասին հայտարարել փետրվարին հետխորհրդային հանրապետություն կատարած այցի ժամանակ։
 

Placeholder
France 24-ը հերքել է Մակրոնի դեմ մահափորձի նախապատրաստման մասին լուրը