Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բնապահպան ակտիվիստները «հարձակվել» են Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավի վրա
«Վերջին սերունդ» խմբի բնապահպան ակտիվիստները Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում հարձակվել են Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավի վրա: Իտալական Radio-1-ը գրում է, որ նկարը չի տուժել։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ակտիվիստներն օգտագործել են կպչուն ժապավեն՝ նկարի պաշտպանիչ ապակու վրա ջրհեղեղի պատկերները սոսնձելու համար: 15 րոպե անց ժամանել են ոստիկանները և տարել մասնակիցներին։
Անցյալ շաբաթա վերջին Riposte Alimentaire շարժման ակտիվիստները ապուր էին լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» նկարի վրա։ Ակտիվիստներն այսպես ձգում են ուշադրություն հրավիրել բնապահպանական խնդիրների վրա: