Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ
Մշակույթ
19:18 15/02/2024
Հայաստան

Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ

Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակից հայտնում են․

«Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակը ահազանգեց, որ Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ այդ թվում նաև պատմական նշանակության կառույցներ։ Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։

Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով և յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը  Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը։

Placeholder
Ադրբեջանի վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը․ Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ