«Հրապարակ». Առաջարկվում է ՀՌՀ նախագահի աշխատավարձը դարձնել  1 մլն 164 հազար դրամ
Օրվա մամուլ
09:04 15/02/2024
Հայաստան

«Հրապարակ». Առաջարկվում է ՀՌՀ նախագահի աշխատավարձը դարձնել 1 մլն 164 հազար դրամ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության այսօրվա նիստում ներառված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին հավանություն տալու հարցը։

Օրենքի նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի համար աշխատավարձի դրույքաչափի գործակից սահմանել 14-ը՝ հավասարեցնելով ԿԸՀ նախագահի վարձատրությանը։ Նախկինում ՀՌՀ նախագահի գործակիցը 10 էր, հետեւաբար, եթե Տիգրան Հակոբյանը նախկինում ստանում էր ամսական 832 հազար դրամ, ապա փոփոխությունից հետո կստանա 1 մլն 164 հազար դրամ։

Բայց նա լիովին «վաստակել» է այդ աշխատավարձը` ՔՊ-ին հնազանդ ծառայելով, ոչ իշխանական TV-ներին եթերից զրկելու որոշումներով եւ ազատ խոսքը եթերից վերացնելուն ուղղված հետեւողական աշխատանքով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Հրապարակ». Առաջարկվում է ՀՌՀ նախագահի աշխատավարձը դարձնել 1 մլն 164 հազար դրամ