Արսեն Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ
Սպորտ
19:40 16/02/2024
Հայաստան

Արսեն Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ

Ազատոճային հայ ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն ՀարությունյանըԲուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում գերվստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։Մեր մարզիկը հաղթեց 10:0 հաշվով։

«Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ եզրափակչում Արսենը կմրցի Թուրքիայի ներկայացուցչի հետ։

57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Կերիմովի նկատմամբ:

Placeholder
Արսեն Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ