Բելառուսում 2023 թվականին ծայրահեղականության մեղադրանքով ավելի քան 1,3 հազար գործ է փոխանցվել դատարան
Քաղաքական
14:37 16/02/2024
Տարածաշրջան

Բելառուսում 2023 թվականին ծայրահեղականության մեղադրանքով ավելի քան 1,3 հազար գործ է փոխանցվել դատարան

2023 թվականին բելառուս քննիչները ավարտել են ծայրահեղականների ավելի քան 1,3 հազար գործերի հետաքննությունը։ Այդ մասին գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել է Բելառուսի Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Դմիտրի Գորան։

«Վերջին մեկ տարում ավելի քան 1300 նման գործ փոխանցվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար, ակտիվորեն կիրառվում է հատուկ քննչական վարույթի ինստիտուտը, որի շրջանակներում ավարտվել է 12 քրեական գործի վարույթ՝ 31 անձի նկատմամբ»,- Քննչական կոմիտեի ղեկավարին մեջբերել է  «SB. Belarus Today»-ը ։

Գորան նաև տեղեկացրել է, որ երկիրը «գործադրում է քրեական պատասխանատվությունից ազատելու մեխանիզմ այն անձանց, ովքեր կատարել են ծայրահեղական գործունեության ֆինանսավորում, սակայն խոստովանել են և փոխհատուցել պատճառված վնասը»։

Բելառուսի քննչական գործակալության ղեկավարը պարզաբանել է, որ այդ անձինք վճարել են ավելի քան 37 մլն բելառուսական ռուբլի (մոտ 11,5 մլն դոլար)։

Placeholder
Բելառուսում 2023 թվականին ծայրահեղականության մեղադրանքով ավելի քան 1,3 հազար գործ է փոխանցվել դատարան