Հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի կորուստները հասել են 571-ի
Քաղաքական
10:05 16/02/2024
Աշխարհ

Հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի կորուստները հասել են 571-ի

Հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի ընդհանուր կորուստները Գազայի հատվածում հասել են 571 մարդու։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունում։

Վերջին տվյալներով՝ հինգշաբթի օրը Խան Յունիսում տեղի ունեցած մարտերում մեկ զինվոր է զոհվել։ Նույն շրջանում վիրավորվել է ևս ութ զինվոր։ Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 233 մարդու։
 

Placeholder
Հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի կորուստները հասել են 571-ի