Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
20:36 16/02/2024
Հայաստան
Հայ բռնցքամարտիկներն առնվազն 4 բրոնզե մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող միջազգային մրցաշարում
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները առնվազն 4 բրոնզե մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր մարզիկներից կիսաեզրափակիչ են դուրս եկել 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Կիսաեզրափակիչները կկայանան այսօր»,- ասվում է հաղորդագրությունում։
Placeholder