«Փյունիկը» ցանկանում է ձեռք բերել Մբապեին
Սպորտ
21:38 16/02/2024
Հայաստան

«Փյունիկը» ցանկանում է ձեռք բերել Մբապեին

 «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ակումբի մարզաշապիկով Մբապեի լուսանկարը և գրել. «Մեր դռները բաց են, Մբապե՜»։

Օգտատերերը կատակով են արձագանքել «Փյունիկ»-ի հրապարակմանը, մասնավորապես գրելով.

«Ասումա մինչև Ռաֆայել Նազարյանին տրիներ չտաք չեմ գա, ընեց որ մտածեք կամ Ճաղարյան Արարատը ՀՖՖ նախագահ»,

«Ձեր դռներն են բաց, թե՞ "լուսամուտներն են կիսաբաց"»,

«Մեզ Մբապե պետք չի, մենք ունեն Դաշյան,Յուրիչիչ...»,

«Դե լավ Յուրիչիչը հետ ա եկել, էլ ի՞նչ Մբապե»,

«Ցավոք անբողջ Փյունիքն Մբապեի տրանսվերի կեսի կեսի կեսի կեսն էլ չկա»,

«Այ ախպեր ջան Մբապե պահելու համար պիտի ամբողջ Հայաստանը սոված նստի»։
 

Placeholder
«Փյունիկը» ցանկանում է ձեռք բերել Մբապեին