Թևանյանը պարտվեց 1/4-ում, Անդրեասյանը կիսաեզրափակչում է
Սպորտ
18:35 16/02/2024
Հայաստան

Թևանյանը պարտվեց 1/4-ում, Անդրեասյանը կիսաեզրափակչում է

 Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Վազգեն Թևանյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում վիճելի պարտություն է կրել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող Հաջիմուրադ Ռաշիդովից՝ 5:4 հաշվով: 

Armsport-ի փոխանցմամբ՝ Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիենկովսկիի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ):

Անդրեասյանը քառորդ եզրափակչում 6:5 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեյֆուլա Իտաևի նկատմամբ:

Placeholder
Թևանյանը պարտվեց 1/4-ում, Անդրեասյանը կիսաեզրափակչում է