ՀԱՕԿ նախագահ. Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը
Սպորտ
21:19 17/02/2024
Հայաստան

ՀԱՕԿ նախագահ. Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Արսեն Հարությունյանին ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն դառնալու առիթով. 

«Րոպեներ առաջ մեր տաղանդավոր մարզիկ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն:

Գոտեմարտը տևեց ընդամենը 52 վայրկյան:

Որպես ՀԱՕԿ նախագահ ու որպես հայ ես անասելի հպարտ եմ Արսենի այս փայլուն հաղթանակի համար: Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը: Ասել ու նորից եմ ասում` հենց այս հաղթանակներով է շտկվելու հայի կոտրված մեջքը, հենց նման  կերպով ենք մենք աշխարհի գերհզորների հետ մրցապայքարի դուրս գալու ու արժանապատիվ հաղթանակ տոնելու:

Շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ հաղթանակի առթիվ: Աստված պահապա´ն մեր բոլոր մարզիկներին...»։ 

Placeholder
ՀԱՕԿ նախագահ. Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը