Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայկական ըմբշամարտի հաղթարշավը շարունակվում է»,- գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ շնորհավորելով Արման Անդրեասյանին, ով ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հռչակվեց չեմպիոն։
«Քիչ առաջ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ապրե՛ս Արման ջան, թող այս հաղթանակները շարունակական լինեն»,- գրել է Գ.Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը (70 կգ.), 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Արակի Կեմերտելիձեն, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն: