Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի երեք ամսվա ընթացքում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։
«Չեմ կարծում, որ քաղաքական ամենաբարձր մակարդակի, միջանկյալ մակարդակի և հասարակական կարծիքի մարդիկ հասկանում են, որ մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը պահանջում է բոլորովին այլ մոտեցում։ Այնպես չէ, որ պարզապես «եկեք տեսնենք հաջորդ ամիս ինչ կլինի Արտգործնախարարների խորհրդում»: Երեք ամսից արդեն կորոշվի իրավիճակը մարտի դաշտում»,-ասաց նա։
Բորելը նաև կոչ է արել ավելի ճկուն և վճռական մոտենալ ուկրաինական հակամարտությանը։