Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 70 հազար դոլար արժողությամբ պայուսակը
Մշակույթ
19:00 18/02/2024
Աշխարհ

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 70 հազար դոլար արժողությամբ պայուսակը

Ռեալիթի հեռուստաաստղ, գործարար և բլոգեր Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է 70 հազար դոլար արժողությամբ պայուսակով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսում։ Ռեալիթի աստղը հագել է սպիտակ շապիկ, սև նեղ ջինսեր, մորթյա վերարկու և բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներ։ Գործարարուհին իր տեսքը համալրել է արևային ակնոցներով և Hermès կոկորդիլոսի կաշվից պայուսակով, որը, ըստ պարբերականի, արժե 70 հազար դոլար։ Բլոգերը փռել էր մազերը և բաց շպար ընդունել։

Placeholder
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 70 հազար դոլար արժողությամբ պայուսակը