Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել. Էրդողան
Քաղաքական
17:55 19/02/2024
Տարածաշրջան

Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել. Էրդողան

Անկարայում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել են ադրբեջանա-թուրքական փաստաթղթեր։
Այնուհետև նրանք հանդես են եկել հայտարարություններով։

«Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում ուս ուսի են գնում։

«Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո տարածաշրջանում պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարևոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել»,- ասաց նա։

 


 

Placeholder
Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել. Էրդողան