Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոշողը ես չեմ. ՔՊ-ական Գևորգ Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին
«Չեմ կարող ասել»,- Ազգային ժողովում այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողի հարցին, թե արդյոք էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իրենց նշանակելու որոշում կա։
Այնուհետև նա շարունակեց. «Որոշողը ես չեմ»։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը փետրվարի 14-ի հայտարարեց էկոնոմիայի նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Վ.Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով, մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը՝ երկու ամսով։