ՀԲ. Հայաստանի արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում
Տնտեսություն
18:02 19/02/2024
Հայաստան

ՀԲ. Հայաստանի արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում

Արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի բարձր արտահանման ծավալներով: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում։

Ապրանքների արտահանման ծավալները 2023 թվականի դեկտեմբերին աճել են 137 տոկոսով (ՆՏՆԺՀ): Դա պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների 11 տոկոս ավելացմամբ, որի մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալներում ավելացել է` 2022 թվականի
դեկտեմբերի 17 տոկոսից հասնելով 73.2 տոկոսի` 2023 թվականի դեկտեմբերին:

Կոշկեղենի, տեքստիլի, կաշվի և մորթու արտահանման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 183, 86 և 74 տոկոսով:

Արաբական Միացյալ Էմիրությունները այժմ հանդիսանում է արտահանման առաջատար ուղղություն, և
արտահանումները դեկտեմբերին ավելացել են 15 անգամ (ՆՏՆԺՀ): Ներմուծման ծավալներն աճել են
34 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներով:
2023 թվականի հանրագումարային տվյալներով, արտահանման ու ներմուծման ծավալներն
ավելացել են, համապատասխանաբար, 55 և 40 տոկոսով:

Placeholder
ՀԲ. Հայաստանի արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում