Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին
Սպորտ
21:57 20/02/2024
Հայաստան

Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։

Նա Ռումինիայում հայտարարել էր, որ հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Տարոն Անդրեասյանին և բոլոր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները:

Հիշեցնենք, որ Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը եզրափակիչում 7:3 հաշվով հաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին 70 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Placeholder
Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին