«Հրապարակ». Կենտրոնի թաղապետ կնշանակվի Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ ընկերներից է
Օրվա մամուլ
08:47 21/02/2024
Հայաստան

«Հրապարակ». Կենտրոնի թաղապետ կնշանակվի Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ ընկերներից է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկու շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ազատվեց պաշտոնից, սակայն մինչ օրս նշանակում չի արվել։

Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշված է եղել նշանակել ֆինվարչության պետ Վիլեն Արևշատյանին, սակայն գործը գլուխ չի եկել, որովհետև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի ազատման հարցն է առաջ եկել:

Առաջիկա օրերին նա կնշանակվի քաղաքաշինության և հողի վերահսկողության` ԳԱՍԿ-ի պետ: Կստացվի, որ Ավինյանի մի մերձավորին փոխարինեց մեկ այլ մերձավոր: Իսկ Կենտրոնի թաղապետ կնշանակվի մարքեթինգային ընկերության հիմնադիր Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերներից է։ Վերջինս ջերմ հարաբերություններ ունի նախկինների, մասնավորապես՝ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». Կենտրոնի թաղապետ կնշանակվի Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ ընկերներից է