Փոխանակման կետերում փետրվարի 21-ին դոլարն էժանացել է, եվրոն թանկացել, իսկ ռուբլին մնացել է նույն արժեքին
Տնտեսություն
09:39 21/02/2024
Հայաստան

Փոխանակման կետերում փետրվարի 21-ին դոլարն էժանացել է, եվրոն թանկացել, իսկ ռուբլին մնացել է նույն արժեքին

ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 21-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով 0.05 դրամով։ Եվրոն արժևորվել է, ռուբլին մնացել է նույն արժեքին։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 429.56 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 440 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 439 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.27 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.45 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.32 դրամ, վաճառքը`4.40 դրամ։

Placeholder
Փոխանակման կետերում փետրվարի 21-ին դոլարն էժանացել է, եվրոն թանկացել, իսկ ռուբլին մնացել է նույն արժեքին