Հույս չունեի, բայց ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել. Ալեքսանդրա Գրիգորյան
Սպորտ
11:45 22/02/2024
Հայաստան

Հույս չունեի, բայց ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել. Ալեքսանդրա Գրիգորյան

«Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, բարձրացնել Հայաստանի դրոշը»,- լրագրողներին ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։

Նա նշեց, որ պոկում վարժությունից հետո այնքան էլ  հույս չի ունեցել, որ երկամարտի արդյունքով կարող է չեմպիոն դառնալ։

«Բայց ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել»,- ասաց չեմպիոնը։ 

Ա. Գրիգորյանի խոսքով, Փարիզի Օլիմպիական խաղերին չեն մասնակցելու, բայց կփորձեն 2028 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ բոլորի հույսերն արդարացնել։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 55 կգ քաշայինների կարգում 196 կգ արդյունքով  (81+115) նվաճեց չեմպիոնի կոչումը։

 

Placeholder