725 բռնագաղթած բուժաշխատողներից 2023 թվականին աշխատանքի են անցել 216-ը. Արտակ Ջումայան
Առողջություն
16:40 23/02/2024
ԼՂՀ

725 բռնագաղթած բուժաշխատողներից 2023 թվականին աշխատանքի են անցել 216-ը. Արտակ Ջումայան

«Առողջության առաջնային պահպանման  մարմիններում այս պահին ունենք հաշվառված բռնագաղթած 70495 պացիենտ, որից 0-18 տարեկանները կազմում են 30%»,-հումանիտար կենտրոնում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

Նա նշեց, որ ողջ ծավալով իրականացվում է բուժսպասարկում՝ երեխաների պատվաստում հղիների հաշվառում, քրոնիկ հիվանդների հաշվառումը և հետագա բուժապահովում, դեղորայքի տրամադրում և դժվարամատչելի ստացիոնար բուժման ապահովում։

Ջումայանը տեղեկացրեց, որ ներկայում բռնագաղթածների շրջանում ունեն հաշվառված 639 հղի և  374 ծնունդ։

«2023 թվականի ընթացքում բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 209 ավագ և 516 միջին բուժաշխատողի պետպատվերի շրջանակներում տրամադրվել է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորված միջոցառումներ և արդեն իսկ ամբողջ հանրապետությունում ունենք բռնագաղթած 216 բուժաշխատող, որից 34-ը աշխատում է մարզերում»,-հայտնեց առողջապահության նախարարի տեղակալը և հավելեց, որ մարզերում աշխատողները լրավճարի ծրագրերից են օգտվում։

Նրա խոսքով՝ մարզերում կան թափուր աշխատատեղեր և բռնագաղթած բուժաշխատողներին հորդորեց, որ դիմեն և աշխատանքի անցնեն մարզերում

«Պետպատվերի շրջանակներում 77 հազար բռնի տեղահանված է սպասարկվել, որոի 219-ը՝ 2024 թվականին»,-տեղեկացրեց Արտակ Ջումայանը։
 

Placeholder
725 բռնագաղթած բուժաշխատողներից 2023 թվականին աշխատանքի են անցել 216-ը. Արտակ Ջումայան