«Ժողովուրդ». Փաշինյանը իր թիմակիցներին կներկայացնի մյունխենյան բանակցությունների և Փարիզում ունեցած հանդիպումների արդյունքները
Օրվա մամուլ
08:54 23/02/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը իր թիմակիցներին կներկայացնի մյունխենյան բանակցությունների և Փարիզում ունեցած հանդիպումների արդյունքները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը առաջիկայում փակ հանդիպում է նախատեսում ունենալ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: Փաշինյանը օրենսդիրի իր թիմակիցներին ներկայացնելու է միջազգային վերջին այցերի՝ մյունխենյան բանակցությունների և Փարիզում ունեցած հանդիպումների արդյունքները:

Ինչպես մեզ ՔՊ-ից հայտնեցին, միջազգային կարևոր այցերից հետո սովորաբար հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ՝ ամփոփելու արդյունքները. այս անգամ էլ բացառություն չի լինի: ՔՊ-ականները հատկապես սպասում են Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին, քանի որ մեծ սպասումներ ունեն դրանից: Իշխանականները նաև մեզ հայտնեցին, որ հանդիպման օրը դեռ հստակեցված չէ. կախված է վարչապետի գրաֆիկից. սպասում են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանը իր թիմակիցներին կներկայացնի մյունխենյան բանակցությունների և Փարիզում ունեցած հանդիպումների արդյունքները