Չինաստանում բախվել են ավելի քան 100 ավտոմեքենաներ
Աշխարհում
16:44 23/02/2024
Աշխարհ

Չինաստանում բախվել են ավելի քան 100 ավտոմեքենաներ

Չինաստանի արևելքում զգալի ցրտերը հանգեցրել են զանգվածային վթարի Սուչժոու (Ցզյանսու շրջան) մայրուղում, որտեղ բախվել են առնվազն 100 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է TVBS-ը։

Վեստի.ռու-ն գրում է, որ փետրվարի 22-ի երեկոյան հատուկ նախազգուշացում է հայտարարվել շրջանում, առավոտից ձյունից և անձրևից հետո ճանապարհների մեծ մասին մերկասառույց է եղել։

Վերջին տվյալներով,  մեքենան բախումից տուժել է 9 մարդ, սակայն միայն երեքն են տեղափոխվել հիվանդանոց, մնացածներին տեղում օգնություն է ցուցաբերվել։

12 միլիոնանոց քաղաքի մայրուղու երթևեկությունն ամբողջությամբ արգելափակված է, փրկարարները փորձում են հեռացնել մեքենաները, որոնցից շատերը լրջորեն վնասվել են։

 

Placeholder
Չինաստանում բախվել են ավելի քան 100 ավտոմեքենաներ