Պակիստանի և Ադրբեջանի միջև 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարք է կնքվել
Քաղաքական
17:04 25/02/2024
Տարածաշրջան

Պակիստանի և Ադրբեջանի միջև 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարք է կնքվել

«Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram ալիքը հայտնել է Պակիստանի և Ադրբեջանի միջև 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի մասին։ Լուրը փոխանցում է news.am-ը։

Ըստ աղբյուրի, Ադրբեջանի համար պակիստանյան գործարքը ներառում է 8 JF-17 Block-III կործանիչ, ինքնաթիռների զինամթերք և օդաչուների պատրաստություն։

«JF-17 Block-III-ը պակիստանյան ինքնաթիռի մոդիֆիկացիաներից է, որը հագեցած է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով և կարող է կրել PL-10E փոքր հեռահարության «օդ-օդ» հրթիռներ»,-գրում է Telegram ալիքը։

Placeholder
Պակիստանի և Ադրբեջանի միջև 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարք է կնքվել