ՄՊՀ. «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար Հայաստանում ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն
Իրավունք
11:17 26/02/2024
Հայաստան

ՄՊՀ. «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար Հայաստանում ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն

ՄՊՀ-ն հետամուտ է լինելու, որպեսզի առևտրի կետերի դարակաշարերում «Ֆետա» անվանման ներքո իրացվող պանիրը բացառապես արտադրված լինի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված վարույթների շրջանակում թվով 7 տնտեսավարող սուբյեկտներից 5-ն ընդունել է իրավախախտումների փաստը և արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել:

Կիրառված արագացված վարույթներն ավարտվել են, որոնց արդյունքում  տնտեսավարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել: Երկու տնտեսավարողների վերաբերյալ հարուցված վարույթները գտնվում են ընթացիկ փուլում:

Հանձնաժողովից հայտնում են, որ վարույթների հարուցման հիմք է հանդիսացել տնտեսավարող սուբյեկտների կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառին նման անվանումներով պանիրների ներմուծումը և իրացումն այն դեպքում, երբ դրանք առերևույթ արտադրված չեն «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։


Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով.

https://ef.competition.am/api/decision/86EBC9B1-F7E7-463D-9022-38961B9AD665/download

https://ef.competition.am/api/decision/C8CDCE6C-E24E-433A-B474-47D7A67C42A1/download  

 https://ef.competition.am/api/decision/D735B2F6-5848-43D5-B86C-192563B7E876/download

https://ef.competition.am/api/decision/412D0D80-A3FE-4ECC-81D2-694DEB1552E5/download

https://ef.competition.am/api/decision/57CF8EAA-AA76-494E-9479-E474392E745E/download

Placeholder
ՄՊՀ. «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար Հայաստանում ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն