Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո
Քաղաքական
19:28 26/02/2024
Տարածաշրջան

Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների  հանդիպումը չի կայանա նախքան Ռուսաստանում նախագահական ընտրությունները, սակայն ամենաբարձր մակարդակով շփումների նախապատրաստման աշխատանքներն արդեն ընթանում են: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա պարզաբանել է, որ «այդ շփումները տեղի կունենան այն պահին, երբ դա լավագույնս կհամապատասխանի երկու նախագահների գրաֆիկներին»։

«Մինչև ընտրությունները Պուտինը  բավականին հագեցած և լարված գրաֆիկ ունի, դե պարոն Էրդողանի գրաֆիկը նույնպես շատ լարված է»,- նկատել է Պեսկովը։

Նշենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ից 17-ը։

Placeholder
Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո