Քաղաքագետ. Առաջիկա ընտրություններում Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսակսնությունը և ՀԱՊԿ-ն լքելու խոստումը
Քաղաքական
09:13 26/02/2024
Հայաստան

Քաղաքագետ. Առաջիկա ընտրություններում Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսակսնությունը և ՀԱՊԿ-ն լքելու խոստումը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Մոլդովայի նախագահ Սանդուն այս աշուն մտադիր է վերընտրվել ու, որպես, հիմնական զենք օգտագործում է երկրի եվրաինտեգրումը: Նա այդ հարցով մտադիր է հանրաքվե անցկացնել ու դրանք մեկտեղել նախագահական ընտրությունների հետ(այդ նպատակով հատուկ օրենսդրությունը փոխվեց, որպեսզի ընտրությունների և հանրաքվեի մեկտեղումը հնարավոր դառնա):
Հայաստանում նույնպես հանրաքվեի և ԱԺ ընտրությունների մեկտեղումն օրենքով արգելված է: Բայց Փաշինյանի և ՔՊ-ի համար դա տեխնիկական խնդիր է:

Փաշինյանին մոտ կանգնած գործիչներն արդեն «բացահայտվել» են՝ ասելով, թե աշնանը երկրին սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ և սահմանադրական հանրաքվե՝ նույն օրը:
Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսակսնությունը և ՀԱՊԿ-ն լքելու խոստումը»։

Placeholder