Ն. Զարյանի անվան դպրոցում  դասարանների մեծ մասում դասապրոցեսը տապալված է
Կրթություն, գիտություն
12:58 29/02/2024
Հայաստան

Ն. Զարյանի անվան դպրոցում դասարանների մեծ մասում դասապրոցեսը տապալված է

Ոստիկանություն  Արբակիրի բաժնի անչափահասների իրավունքների  պաշտպանության բաժնի ղեկավարն այսօր շրջել է թիվ 130 դպրոցում և արձանագրել, որ դասարանների մեծ մասում դասապրոցեսը տապալված է։

Թիվ 130 դպրոցից հայտնեցին, որ ուսուցիչները ոստիկանության ներկայացուցիչն են ներկայացրել ծնողներից ստացած հաղորդագրությունները, որոնք փաստել է, որ տնօրենի կողմից երկու օր շարունակ դպորցում ոստիկական ուժեր կենտրոնացնելու և վախի մթնոլորտ տարածելու հետևանքով խուսափում են իրենց երեխաներին ուղարկել դպրոց։

Այս պահին մի քանի դասարաններում ընթանում են դասեր՝ աշակերտների մի մասի ներկայությամբ։ Դասենյակներում երկուական ոստիկաններ են՝ դասի ընթացքում։

Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ երեկվանից ոստիկանները դպրոցում հասարակական կարգն են ապահովում։

Placeholder
Ն. Զարյանի անվան դպրոցում դասարանների մեծ մասում դասապրոցեսը տապալված է